Ուսանողների վարկանիշավորման մրցույթ

Սիրելի և հարգելի՛ ուսանողներ,

Մեկնարկել է ՇՊՀ-ի ուսանողների վարկանիշավորման և խրախուսման մրցույթը 2021-2022 ուստարվա համար՝ համաձայն ՇՊՀ-ի ուսանողների վարկանիշավորման և խրախուսման կանոնակարգի։ Մրցույթին կարող են մասնակցել բոլոր այն ուսանողները, ովքեր ծավալել են գործունեություն հետևյալ ոլորներում`

  • Ուսումնական, ուսումնամեթոդական և ուսումնակազմակերպչական
  • Գիտական, գիտահետազոտական և գիտակազմակերպչական
  • Հասարակական

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի հունսի 10-ը ժամը 18:00-ն sss@shsu.am էլեկտրոնային փոստի հասցեին ներկայացնել դիմում և լրացնել ձևաթուղթը` կցելով ըստ ձևաթղթի լրացված տվյալների Ձեր գործունեությունը հաստատող փաստաթղթերի սկանավորված տարբերակները և ՄՈԳ-ը հաստատող փաստաթուղթը:

Հարցերի համար կարող եք գրել նամակ ՇՊՀ-ի ՈւԳԸ ֆեյսբուքյան էջին կամ sss@shsu.am էլփոստի հասցեին, ինչպես նաև զանգահարել 095 63 68 10, 093 12 11 28 հեռախոսահամարներով: