«Խառը ուսուցման տեխնոլոգիա» առցանց դասընթաց

Կրթական տեխնոլոգիաների միջազգային կենտրոնը (ICET) 2022 թ․-ի հունիսի 25-ից օգոստոսի 23-ը կազմակերպում է «Խառը ուսուցման տեխնոլոգիա» առցանց դասընթացի 5-րդ փուլը։ Այս դասընթացը տեղի կունենա SKLAD առցանց կրթական հարթակի հիման վրա, որին կարող են մասնակցել մասնագիտական ​​և լրացուցիչ կրթության ուսուցիչներ, մանկավարժական բուհերի և քոլեջների ուսուցիչներ և դասախոսներ։

Առցանց դասընթացի նպատակն է յուրացնել «խառը ուսուցման» տեխնոլոգիան և փոխել ուսուցչի պրակտիկան դրա կիրառման ոլորտում։

Առցանց դասընթացը ներառում է 6 մոդուլ (30 տեսանյութ), աշխատանքային հանդիպում կազմակերպիչների և դասընթացի ուսուցչի հետ, 2 առցանց աշխատաժողովի նիստ, առցանց դաս ուղիղ ուսուցման ձևաչափով՝ օգտագործելով Station Rotation մոդելը (ZOOM հարթակ), մուտք դեպի վիդեո դասեր, լրացուցիչ նյութեր և շնորհանդեսներ:

Առցանց դասընթացի շրջանակներում մասնակիցները կկարողանան՝

  • ուսումնասիրել և վերլուծել խառը ուսուցման հիմնական մոդելները,
  • որոշել խառը ուսուցման օպտիմալ մոդելը կրթական գործընթացում,
  • ձեռք բերել կամ ընդլայնել տարբեր տեսակի թվային կրթական ռեսուրսների և առցանց ծառայությունների ոլորտում փորձը,
  • ծանոթանալ խառը ուսուցման մոդելների ներդրման լավագույն փորձին,
  • մշակել և վարել դասեր՝ օգտագործելով խառը ուսուցման ընտրված մոդելը։

Առցանց դասընթացի ավարտին տրվում է էլեկտրոնային տեղեկանք՝ կից հավելվածով (84 ժամ):

Դասընթացին մասնակցելու համար մինչև 2022 թ․-ի հունիսի 21-ը անհրաժեշտ է հայտն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասեցին՝ edu@skld.me ։

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/shsu.science@gmail.com ):

Հայտադիմումի ձև