Նորություններ

Կայացավ «Նշխարներ Շիրակի բանավոր մշակույթից» ծրագրի ամփոփիչ աշխատաժողովը։

Շիրակի պետական համալսարանում ամփոփվեց «Նշխարներ Շիրակի բանավոր մշակույթից» ծրագիրը, որն իրականացվում էր ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհով և ՇՊՀ-ի համաֆինանսավորմամբ։

Ծրագրի ամփոփիչ աշխատաժողովին մասնակցում էին ՇՊՀ-ի ղեկավարությունը, աշխատակիցները, ուսանողները, ինչպես նաև հրավիրյալներ, ովքեր իրենց կամավոր մասնակցությունն էին ունեցել ծրագրին։ Կարդալ ավելին…

Հավաքվում են Շիրակի բանավոր մշակույթի նշխարները

«Շիրակի պետական համալսարանի» հասարակայնության հետ կապերի կենտրոնը մեկնարկում է աննախադեպ բանահավաք ծրագիր՝ «Նշխարներ Շիրակից»: Կարդալ ավելին…

Ծեսերի կատարմամբ գունեղ Վարդավառ՝ Սառնաղբյուր գյուղում

Անի խոշորացված համայնքի այս բնակավայրը պատահական չէր ընտրված․ Վարդավառը նաև ուխտագնացությունների տոն է, որի համար ընտրվում են բուժիչ ջրի ակունքներն ու լեռները։ Սառնաղբյուրը հայտնի է իր Զաղա կոչվող քարանձավ-ուխտատեղիով, որի բուժիչ ջրերի օգնությամբ բժշկվում են հիվանդները, հղիանում անզավակները։ Կարդալ ավելին…

Արխիվացվում են Շիրակի բանավոր «նշխարները»

Ազգային ավանդական բառն ու բանը, ծեսերը, հավատալիքներն ու մոռացության գիրկն անցնող հիշողության պատառիկները Շիրակի մարզի գյուղական բնակավայրերից հավաքում ու արխիվացնում են Շիրակի պետական համալսարանի մասնագետները՝ «Նշխարներ Շիրակի բանավոր մշակույթից» ծրագրի շրջանակում։ Կարդալ ավելին…

Մեկնարկել է «Նշխարներ Շիրակի բանավոր մշակույթից» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանություն» դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոնն իրականացնում է «Նշխարներ Շիրակի բանավոր մշակույթից» ծրագիրը: Կարդալ ավելին…

ՇՊՀ-ն իրականացնում է «Նշխարներ Շիրակի բանավոր մշակույթից» ծրագիրը

«Շիրակի Մ Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոնը ԿԳՄՍՆ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության» դրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականացնում է «Նշխարներ Շիրակի բանավոր մշակույթից» ծրագիրը։ Կարդալ ավելին…