ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ

Սիրելի՛ ուսանողներ, դասախոսներ, աշխատակիցներ, Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնը բարձր տրամադրությամբ ողջունում և շնորհավորում է բոլորիդ Գիտելիքի օրվա և նոր՝ 2020-2021 ուսումնական տարին սկսելու կապակցությամբ:
Ասելիքը սեղմ ձևով ներկայացնելը դժվար է, քանզի անսպառ են մեր բարեմաղթանքներն ու լավագույն ցանկությունները ձեզ բոլորիդ:

Դժվարությունները հաղթահարելով՝ կարելի է առաջ գնալ: Եվ այսօր ի սրտե ցանկանում ենք, որ մեր բուհի լսարանները ծառայեն միմիայն ուսումնառության վեհ նպատակներին և երբևիցե չլինեն տխուր ու դատարկ:
Ազնվորեն պահպանելով առաջադրված կանոնները՝ կարոտի զգացումով, որը նաև սիրո խորություն ունի, մաղթում ենք բոլորիդ բեղմնավոր ու արգասաբեր ուսումնական տարի, մաղթում ենք մեծագույն իմացություն, որը մարդու հաստատուն և անկողոպտելի հարստությունն է, և թող մեր կրթօջախում ամենահզոր հոգեմտավոր, բարոյական մեքենան աշխատի անխափան՝ սրբազան և հայրենասիրական գաղափարներով առլեցուն:
ԲԱՐԻ՜ ԵՐԹ ԲՈԼՈՐԻՆ ԴԵՊԻ ՇԻՐԱԿԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ…