«Սոցիալական շարժընթացի արդի միտումները» խորագրով միջազգային վեբինարների շարք

Նիժնի Նովգորոդի պետական լեզվաբանական համալսարանի միջազգային միջառարկայական գիտական լաբորատորիան 2021 թ.-ի փետրվարի 8-ից 12-ը գիտական փառատոնի շրջանակներում կազմակերպում է «Սոցիալական շարժընթացի արդի միտումները» խորագրով միջազգային վեբինարների շարք:  Գիտական վեբինարների նպատակն է  աշխարհում տեղի ունեցող բարդ և հակասական սոցիալական գործընթացների ընկալումը:

Վեբինարներին կարող են մասնակցել գիտնականներ, ասպիրանտներ, բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներ:

Վեբինարները կանցկացվեն առցանց:

Վեբինարի աշխատանքային լեզուներն են՝ ռուսերեն, անգլերեն:

Վեբինարների արդյունքների հիման վրա ցանկացողները կկարողնան իրենց ելույթների նյութերը ռուսերեն կամ անգլերեն լեզուներով տպագրել «Սոցիալական և հումանիտար հետազոտությունների տեխնոլոգիա» ամսագրի նոր փորձնական համարում:

Վեբինարների թեմաները և ժամանակացույցը՝

  • Կրոնը, էթնոսը և լրատվամիջոցները ժամանակակից սոցիալական հաղորդակցությունների համակարգում՝ 08.02.2021
  • Մարդասիրությունը ժամանակակից կրթական տեխնոլոգիաների հարթակում՝ 09.02.2021
  • Մեդիա և համաճարակը.մեդիան COVID-19 համաճարակի ժամանակ՝ 10.02.2021
  • Եվրասիական զրույց՝ 11.02.2021
  • Հետ-գլոբալ աշխարհում գտնվող քաղաքներ՝ 12.02.2021

Վեբինարի մասնակցության հայտն անհրաժեշտ է ուղարկել մինչև 2021 թ.-ի փետրվարի 5-ը, իսկ թեզիսը՝ 2021 թ.-ի մարտի 5-ը  հետևյալ էլեկտրոնային հասցեին ՝ forum_lunn.ru@mail.ru:

Մասնակցության դեպքում խնդրում ենք ՇՊՀ-ի աշխատակիցներին տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (shsu.science@gmail.com):

Серия вебинаров_Инф.письмо.