«Ժամանակակից գիտության շարժում» խորագրով XI միջազգային գիտագործնական առցանց գիտաժողով

2020թ-ի հոկտեմբերի 8-ից 9-ը Ուկրաինայի Դնեպր քաղաքում կազմակերպվում է «Ժամանակակից գիտության շարժում» խորագրով XI միջազգային գիտագործնական առցանց գիտաժողովը, որը նվիրված է «WayScience» միջազգային էլեկտրոնային գիտական և գործնական ամսագրի հիմնական առաքելությանը՝ ճանապարհ հարթել ժամանակակից գիտության զարգացմանը։

Գիտաժողովի հիմնական ուղղություններն են՝

— պետական կառավարում,

— փիլիսոփայություն,

— տնտեսագիտություն,

— պատմություն,

— իրավագիտություն,

— աշխարհագրություն,

— մանկավարժություն,

— հոգեբանություն,

— սոցիոլոգիա,

— քաղաքագիտություն,

— բանասիրություն,

— տեխնիկական գիտություն,

— քիմիա,

— կենսաբանություն,

— ֆիզիկա և մաթեմատիկա։

Գիտաժողովին կարող են մասնակցել գիտնականներ, ասպիրանտներ, ուսանողներ և բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են ժամանակակից գիտության զարգացմամբ։

Զեկույցի ամփոփագիրը և հեղինակի մասին տեղեկատվությունն անհրաժեշտ է մինչև 2020 թ-ի հոկտեմբերի 9-ը ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ wayscience@ukr.net։

Մասնակցության դեպքում խնդրում ենք, որ ՇՊՀ-ի աշխատակիցները տեղեկացնեն Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ Անի Սահակյանին (shsu.science@gmail.com ):

Конференция 8-9.10.2020

Conference 8-9.10.2020