Տեղեկատվական հանդիպում՝ պրակտիկային ընդառաջ

Այսօր Շիրակի պետական համալսարանի բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման համակարգի 5-րդ կուրսերի ուսանողների մասնակցությամբ տեղեկատվական հանդիպում կայացավ՝ փետրվարի 3-ից մարտի 6-ը նախատեսված պրակտիկային ընդառաջ։

Պրակտիկայի նպատակը, խնդիրները, կազմակերպման և գնահատման կարգը, մեթոդիստի հետ աշխատանքի ու պրակտիկանտի օրագրի լրացման առանձնահատկությունները ուսանողներին ներկայացրեց ՇՊՀ ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրակտիկայի պատասխանատու Ի. Շուխյանը։