«Դադարեցնել վիրուսը» վերտառությամբ անվճար օլիմպիադա ՌԴ-ում

«ГЛОБУС» նորարարական և կրթական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնում 2020թ-ի հոկետմբերի 19-ին մեկնարկել է վիրուսների կանխարգելման մասին և COVID-19 «Դադարեցնել վիրուսը» վերտառությամբ անվճար օլիմպիադա, որի ժամկետները կազմկոմիտեն երկարացրել է մինչև նոյեմբերի 30-ը, որպեսզի բոլոր ցանկացողները հնարավորություն ունենան մասնակցել։ Օլիմպիադային կարող են մասնակցել 1-11-րդ դասարանների աշակերտները և 1-ից 4-րդ կուրսի ուսանողները առցանց ձևաչափով՝ Globus պորտալում։ «Դադարեցնել վիրուսը» միջոցառումը կհիշեցնի երեխաներին և երիտասարդներին անձնական հիգիենայի և այլ կանխարգելիչ միջոցառումների կարևորությունը կորոնավիրուսի դեմ պայքարում։

Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով՝ https://manage.mirglobus.ru/։

Մասնակցության դեպքում խնդրում ենք, որ ՇՊՀ-ի ուսանողները տեղեկացնեն Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ Անի Սահակյանին (shsu.science@gmail.com):

Globus