«Կոլպինյան ընթերցումները գավառագիտության և զբոսաշրջության մասին» խորագրով միջազգային մասնակցությամբ համառուսական գիտագործնական գիտաժողով

Սանկտ Պետերբուրգի շարունակական կրթության ռեսուրսային կենտրոնը Ռուասատանի պետական մանկավարժական ինստիտուտի, Սանկտ Պետերբուրգի ասպիրանտուրայի մանկավարաժական կրթության ակադեմիայի հետ 2021թ.-ի մարտի 25-ին կազմակերպում է «Կոլպինյան ընթերցումները գավառագիտության և զբոսաշրջության մասին» խորագրով միջազգային մասնակցությամբ համառուսական գիտագործնական գիտաժողով: Գիտաժողովին կարող են մասնակցել դասախոսներ, զբոսաշրջության ոլորտի մասնագետներ, լրացուցիչ կրթության մանկավարժներ:

Գիտաժողովի ընթացքում քննարկվող թեմաներն են՝

· զբոսաշրջային գավառագիտության գործունեության տեսություն և պրակտիկա,

· մանկական զբոսաշրջության մանկավարժություն,

· մեդիա նախագծեր երիտասարդական զբոսաշրջության շրջանակում,

· անվտանգությունը երիտասարդական զբոսաշրջությունում,

· էթնոմանկավարժություն և էթնո տուրիզմ,

· Ռուսաստանի և այլ երկրների զբոսաշրջային և հանգստի վայրերի պոտնցիալ, դրանց օգտագործում մանկական զբոսաշրջության ոլորտում։

Մասնակցության ձևաչափերը՝ զեկուցում, հոդված, քննարկումներին մասնակցություն:

Մասնակցության հայտը և զեկուցումը անհրաժեշտ է ուղարկել մինչև 2020 թ.-ի հունվարի 10-ը հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ Confero@rc-dtdm.spb.ru :

Մասնակցության դեպքում խնդրում ենք ՇՊՀ-ի աշխատակիցներին տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ Անի Սահակյանին (shsu.science@gmail.com):

Инф письмо ккч мол-2021

Инф письмо ккч взр-2021