ERASMUS MUNDUS — INFINITY

ERASMUS MUNDUS INFINITY ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ (2013-2016թթ.)

Ծրագրի նպատակն է գործընկեր բուհերի ուսանողների և աշխատակազմի ակադեմիական շարժունության իրականացումը: Շարժունությունն իրականացվում է հետևյալ ուղղություններով՝
• բնական գիտություններ,
• աշխարհագրություն, երկրաբանություն,
• սոցիալական գիտություններ,
• բիզնես, մենեջմենթ,
• գյուղատնտեսական գիտություններ,
• ճարտարապետություն, քաղաքային և տարածաշրջանային պլանավորում,
• ինժեներություն:
Շարժունությունն իրականացվում է գործընկեր համալսարանների ուսանողների համար`
• բակալավր՝ 6-10 ամսով,
• մագիստրատուրա՝ 10-22 ամսով,
• ասպիրանտուրա 6-36 ամսով,
• հետասպիրանտուրա՝ 6 ամսով
• պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի համար՝ 1-2 ամսով:

ՀՀ մասնակից բուհերն են.
1. Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտ
2. Հայաստանի պետական ճարտարապետության և շինարարության համալսարան

Արտասահմանյան մասնակից բուհերն են.
1. Լիսաբոնի համալսարան, ճարտարապետության ֆակուլտետ, Պորտուգալիա (համակարգող)
2. Դոնբասի քաղաքացիական ճարտարագիտության և ճարտարապետության ազգային ակադեմիա, Ուկրաինա)
3. Դոնեցկի մարդու իրավունքների ուսանողական ասոցիացիա, Ուկրաինա
4. Օստրավայի տեխնիկական համալսարան, Չեխիա
5. Կյանքի մասին գիտության համալսարան, Էստոնիա
6. Լեիրիայի պոլիտեխնիկական ինստիտուտ, Պորտուգալիա
7. Նովա Գորիցայի համալսարան, Սլովենիա
8. Բելառուսիա-Ռուսական համալսարան, Բելառուսիա
9. Բելառուսիայի պետական տեխնոլոգիական համալսարան, Բելառուսիա
10. Վրաստանի գյուղատնտեսական համալսարան, Վրաստան
11. Վրաստանի տեխնիկական համալսարան, Վրաստան
12. Մոլդովայի պետական ագրարային համալսարան, Մոլդովա
13. Մոլդովայի տեխնիկական համալսարան, Մոլդովա
14. Դոնեցկի ազգային տեխնիկական համալսարան, Ուկրաինա
15. Բեկետովի անվան քաղաքային տնտեսության ազգային համալսարան, Ուկրաինա
16. Խարկովի քաղաքացիական ճարտարագիտության և ճարտարապետության ազգային համալսարան, Ուկրաինա
17. Լվովի ազգային պոլիտեխնիկական համալսարան, ճարտարապետության ֆակուլտետ, Ուկրաինա
18. Ադրբեջանի պետական գյուղատնտեսական համալսարան, Ադրբեջան
19. Մինգեչաուրի պոլիտեխնիկական ինստիտուտ, Ադրբեջան

Իրականացված շարժունությունը.

Շիրակի պետական համալսարանն իրականացրել է 2 բակալավրական, 3 մագիստրոսական, 3 հետազոտական, 1 հետասպիրանտական և 1 վարչական շարժունություն, ինչպես նաև հյուրընկալել է 1 դասախոսի: