«Լրատվամիջոցներն ու տեղեկատվական գրագիտությունը թվային աշխարհում. ինչպես դասավանդել ուսուցիչներին» խորագրով միջազգային նախագիծ

Մանկավարժական համալսարանների Եվրասիական ասոցիացիան և Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կրթության տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտի աջակցությամբ 2020 թ․-ի սեպտեմբերին իրականացնում է «Լրատվամիջոցներն ու տեղեկատվական գրագիտությունը թվային աշխարհում. ինչպես դասավանդել ուսուցիչներին» խորագրով միջազգային նախագիծ, որին կարող են մասնակցել համալսարանների դասախոսներ և կրթությանն առնչվող կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Նախագիծը նախատեսում է մի շարք վերապատրաստման վեբինարներ, որոնք պետք է անցկացվեն 2020 թ.-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։ Նպատակն է ստեղծել ղեկավարների և դասընթացավարների համայնք ներկա և ապագա ուսուցիչների մեդիայի և տեղեկատվական գրագիտության մակարդակի բարձրացման համար:

2020թ․-ինոյեմբերի 26-ին կանցկացվի «Լրատվամիջոցների և տեղեկատվական գրագիտությունն ԱՊՀ երկրներում․ ինտեգրում և խթանում» միջազգային գիտական և գործնական գիտաժողովը: Վեբինարներն ու համաժողովները կանցկացվեն առցանց՝ Zoom հարթակում։ Նախագծին մասնակցությունն անվճար է:

Նախագծի մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել EAPU-ի պաշտոնական կայքում՝ http://euapu.ru/ :

Մասնակցության համար անհրաժեշտ է 2020 թ.-ի սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 5-ը գրանցվել հետևյալ հղմամբ՝ http://euapu.ru/?p=1828։

Մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ Անի Սահակյանին (shsu.science@gmail.com ):

Մանրամասները՝ Письмо-приглашение к участию в международном проекте