Տարեկան ուսանողական գիտաժողով Հայ-Ռուսական համալսարանում

2020 թվականի ապրիլի 27-ից 30-ը Հայ-Ռուսական համալսարանում տեղի կունենա Տարեկան ուսանողական գիտաժողով: Գիտաժողովն անցկացվելու է հետևյալ գիտական ուղղություններով՝

Ֆիզիկամաթեմատիկական և բնական գիտություններ՝

  • Մաթեմատիկա
  • Ինֆորմատիկա և տեխնիկական գիտություններ
  • Ֆիզիկատեխնիկական գիտություններ
  • Կենսաբանական և քիմիական գիտություններ

 Սոցիո-հումանիտար գիտություններ՝

  • Փիլիսոփայություն, քաղաքագիտական և պատմական գիտություններ
  • Տնտեսական գիտություններ
  • Իրավաբանական գիտություններ
  • Բանասիրական և լեզվաբանական գիտություններ
  • Հոգեբանություն
  • Արևելագիտություն

Նյութերն ընդունվում են մինչև ս.թ. ապրիլի 5-ը hայտերի ներկայացման էլեկտրոնային համակարգով, որը հասանելի է ՀՌՀ պաշտոնական կայքում՝ www.rau.am  կամ հետևյալ հասցեով:

Տեղեկատվական թերթիկ

Մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ Անի Սահակյանին: