«Հայաստանի սոցիալ-ժողովրդագրական վիճակի բարելավման հիմնախնդիրներն ու ռազմավարությունը». համաժողով
2019թ-ի հոկտեմբերի 2-ին և 3-ին «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնը կազմակերպում է «Հայաստանի սոցիալ-ժողովրդագրական վիճակի բարելավման հիմնախնդիրներն ու ռազմավարությունը» համաժողովը, որին մասնակցելու են միջազգային փորձագետներ, պետական կառավարման համակարգի ներկայացուցիչներ, ոլորտի պատասխանատուներ, Հայաստանի բուհերի և գիտական շրջանակների ներկայացուցիչներ:
Սիրով հրավիրում ենք Ձեզ՝ մասնակցելու համաժողովին և ներկայացնելու ժողովրդագրության վերաբերյալ հետազոտություններ, զեկույցներ, առաջարկություններ:
Համաժողովի առաջին օրը՝ հոկտեմբերի 2-ին, լինելու են պանելային
քննարկումներ, իսկ հոկտեմբերի 3-ին «Օրբելի» վերլուծական կենտրոնում մասնակիցները ներկայացնելու են ժողովրդագրության վերաբերյալ զեկույցներ և թեզեր, որոնք հրապարակվելու են www.orbeli.am կայքում:
Հոդվածները, զեկույցներն ու թեզերը հարկ է ներկայացնել մինչև սեպտեմբերի 25-ը: Հոդվածները կարող եք ուղարկել info@orbeli.am, orbeditorm@gmail.com էլեկտրոնային հասցեներով:
Մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ Անի Սահակյանին: