Հանրապետական գիտաժողով․ «Հայաստանի դատաիրավական բարեփոխումները. հիմնական առաջնահերթությունները և մարտահրավերները»

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն և «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ն, կարևորելով երիտասարդ իրավաբանների մասնագիտական գիտելիքների և կարողությունների շարունակական զարգացումը, 2020 թվականի մարտի  4-ին համատեղ կազմակերպում են «Հայաստանի դատաիրավական բարեփոխումները. հիմնական առաջնահերթությունները և մարտահրավերները»  թեմայով հանրապետական  գիտաժողովը:

Գիտաժողովին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետների 3-րդ և բարձր կուրսերի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի ուսանողներ, և  մինչև 30 տարեկան իրավաբաններ:

Գիտաժողովը կազմակերպվում է երկու փուլերով՝ գրավոր և բանավոր: Գիտաժողովի գրավոր փուլը հաղթահարած մասնակիցները կհրավիրվեն բանավոր փուլին։

Գիտաժողովին մասնակցել ցանկացողները պետք է մինչև 2020 թվականի փետրվարի  10-ը ներառյալ գրանցվեն  և մինչև  փետրվարի 25-ը ներառյալ info@armla.am էլ․ հասցեին ուղարկեն զեկույցներ ստորև թվարկված ուղղությունների  շրջանակներում․

  1. Սահմանադրական բարեփոխումների անցկացում. հիմնական առաջնահերթություններն ու մարտահրավերները:
  2. Հայաստանում անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման մեխանիզմները. առաջնահերթություններն ու մարտահրավերները:
  3. Դատական իշխանության անկախության, անաչառության, հանրային հաշվետվողականության ապահովման առաջնահերթությունները, օրենսդրական և ինստիտուցիոնալ մարտահրավերները:
  4. Կոռուպցիայից և հովանավորչությունից զերծ դատական համակարգ. առաջնահերթություններն ու մարտահրավերները:
  5. Վարչական արդարադատության և վարչական վարույթի օրենսդրական բարեփոխումներ. առաջնահերթություններն ու մարտահրավերները:

Կանոններ

Ժամանակացույց

Մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ Անի Սահակյանին: