«Երիտասարդ գիտնականների ներդրումը հանրային կառավարման զարգացման ոլորտում» խորագրով միջազգային առցանց գիտաժողով

Մոլդովիայի պետական կառավարման ակադեմիան 2021 թ.-ի փետրվարի 26-ին կազմակերպում է «Երիտասարդ գիտնականների ներդրումը հանրային կառավարման զարգացման ոլորտում» խորագրով միջազգային  առցանց գիտաժողով, որին կարող են մասնակցել  ասպիրանտներ, մագիստրոսներ և թեմայով հետաքրքրվող անձինք։ Գիտաժողովի նպատակն է  քննարկել  հանրային  կառավարման առանձնահատկությունները, խնդիրները, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների գործունեության արդյունավետությունը։

Գիտաժողովի ընթացքում  քննարկող թեմաներն են՝

  • հանրային և պետական կառավարման բարեփոխումների մեխանիզմները,
  • տեղական կառավարման մարմինների զարգացման արդի հիմնախնդիրները և հեռանկարները,
  • սոցիալական, տնտեսական և իրավական հարթությունները պետական կառավարման համակարգում։

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ ռումիներեն, անգլերեն և ռուսերեն։

Մասնակցության հայտն անհրաժեշտ  է մինչև 2020 թ.-ի  դեկտեմբերի 31-ը, իսկ հոդվածը՝  մինչև 2021 թ.-ի   փետրվարի 1-ն   ուղարկել  հետևյալ էլեկտրոնային հասցեին՝  catedrasa@gmail.com։

Մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն (shsu.science@gmail.com):

CONFERENCE ANNOUNCEMENT