«Համագործակցային դոկտորական կրթություն. համալսարան-արդյունաբերություն գործընկերություն» խորագրով վեբինար

Եվրամիության Էրազմուս+ ծրագրի շրջանակում համաֆինանսավորվող «Դոկտորական կրթության բարեփոխումը ՀՀ-ում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) և «Ասպիրանտական կրթության արդիականացումը և ուսուցման մեթոդների բարելավումը» (MODEST) կարողությունների զարգացման երկու նախագծերի մասնակիցների համատեղ ջանքերով 2021 թ.-ի փետրվարի 2-ին կազմակերպվում է հերթական առցանց (ZOOM հարթակում) վեբինարը։

Վեբինարը կրում է «Համագործակցային դոկտորական կրթություն. համալսարան-արդյունաբերություն գործընկերություն» խորագիրը։ Այն նպատակ ունի ուսումնասիրել ԵՄ-ում և մասնավորապես՝ ARMDOCT և MODEST ծրագրերի գործընկեր երկրներում դոկտորական կրթության կազմակերպման մեջ գործարար ոլորտի ներգրավվածության լավագույն փորձը, ազգային քաղաքականությունն ու կառուցակարգերը:

Վեբինարին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2021թ.-ի փետրվարի 1-ը գրանցվել հետևյալ հղումով՝ https://bit.ly/39X6r10։

Մասնակցության դեպքում խնդրում ենք ՇՊՀ-ի աշխատակիցներին տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (shsu.science@gmail.com):

ARMDOCT-MODEST-WEBINAR-Agenda