«Մրցունակ կրթության և գիտության հիմնախնդիրները հարափոփոխ աշխարհում» խորագրով միջազգային գիտաժողով

Հյուսիսային համալսարանը 2021 թ.-ի դեկտեմբերի 1-2-ը կազմակերպում է «Մրցունակ կրթության և գիտության հիմնախնդիրները հարափոփոխ աշխարհում» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված բուհի հիմնադրման 25-ամյակին:

Գիտաժողովին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և արտասահմանյան բուհերի ու գիտահետազոտական կենտրոնների ասպիրանտները, հայցորդները, դասախոսները, գիտությունների թեկնածուներն ու դոկտորները:

 

Գիտաժողովի բնագավառներն են՝

  • պատմություն,
  • իրավագիտություն,
  • քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ,
  • արևելագիտություն,
  • տնտեսագիտություն,
  • մանկավարժություն,
  • հոգեբանություն,
  • բանասիրություն և լրագրություն:

 

Հոդվածը պետք է համապատասխանի գիտաժողովի խորագրին:

Գրախոսության փուլը հաղթահարած հոդվածները տպագրվելու են առանձին ժողովածուի տեսքով, և յուրաքանչյուր հեղինակ ստանալու է 1 անվճար օրինակ:

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2021 թ.-ի նոյեմբերի 12-ը լրացնել մասնակցության հայտը և զեկուցման հիմնադրույթների (թեզիսների) հետ միասին ուղարկել internationalconference@northern.am էլեկտրոնային փոստին:

Գիտական աստիճան չունեցողները հայտի և հոդվածի հիմնադրույթների հետ միաժամանակ պետք է ուղարկեն գիտական ղեկավարի կարծիքը կամ համապատասխան ամբիոնի երաշխավորագիրը:

Գիտաժողովն անցկացվելու է առկա, հեռակա և հեռավար ձևաչափով:

Հոդվածները կարող են ներկայացվել հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:

Աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենն ու անգլերենը: Օտար լեզուներով զեկուցումներն ուղեկցվելու են համաժամանակյա թարգմանությամբ:

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/ , shsu.science@gmail.com):

Գիտաժողովի մասնակցության հայտ, 01-02.12.2021թ., ք.Երևան

Հյուսիսային համալսարանի 25-ամյակի գիտաժողովի հայտարարություն