Հանրապետական գիտագործնական կոնֆերանս՝ նվիրված Հայկական պետական մանկավարժական համալսարանի կազմավորման 100–ամյակին

ՀՊՄՀ Կենսաբանության քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետը 2022թ.-ի հոկտեմբերի 10-ին կազմակերպում է «Կոնստրուկտիվ ֆիզիկա — սոցիալ – տնտեսաաշխարհագրական հետազոտություններին ներկայացվող ժամանակակից պատվերները և ստացված արդյունքների օգտագործման պրագմատիկ նշանակությունը» խորագրով հանրապետական գիտագործնական գիտաժողով՝ նվիրված Հայկական պետական մանկավարժական համալսարանի կազմավորման 100–ամյակին:

Գիտագործնական գիտաժողովում քննարկվող հիմնախնդիրները.

  • լեռնային բնատեխնածին գեոհամակարգերի բաղադրամասերի, ֆիզիկաաշխարհագրական հետազոտությունների հիմնախնդիրները,
  • բնատեխնածին գեոհամակարգերում ձևավորված սոցիալ-տնտեսական, բաղադրամասերի հետազոտությունների հիմնախնդիրները,
  • լեռնային բնատեխնածին գեոհամակարգերում հասարակություն–բնություն, փոխհարաբերությունների ներդաշնակեցման հիմնախնդիրները,
  • կոնստրուկտիվ աշխարհագրական հետազոտությունների գիտամանկավարժական նշանակությունը բնապահպանական և էկոլոգիական դաստիարակության համատեքստում:

Զեկուցումների և տպագրության համար նախատեսվող տեքստերը կարելի է ներկայացնել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով, տպագրության համար պատրաստ վիճակում: Հրատարակվող ժողովածուում բոլոր հրապարակումները նախատեսվում են առանց հոնորարի:

Անհրաժեշտ նյութերը մինչև 2022թ.-ի սեպտեմբերի 15–ն անհրաժեշտ է ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասեցին՝ gogoryanruzanna-3@aspu.am:

Գիտագործնական կոնֆերանսին կարող են մասնակցել նաև մագիստրանտները, հայցորդները, ասպիրանտները և դպրոցներում դասավանդող ուսուցիչները:

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/shsu.science@gmail.com ):