«Փափուկ հմտությունների նշանակությունը կյանքի և գիտական հաջողության համար» խորագրով գիտագործնական առցանց գիտաժողով

2022 թ.-ի մարտի 1-ից 2-ը Ուկրաինայի Դնեպր քաղաքում կազմակերպվում է «Փափուկ հմտությունների նշանակությունը կյանքի և գիտական հաջողության համար» խորագրով գիտագործնական առցանց գիտաժողով՝ նվիրված ժամանակակից աշխարհին անհրաժեշտ հմտությունների  ձևավորման և զարգացման փորձին:

Գիտաժողովի հիմնական ուղղություններն են՝

— պետական կառավարում,

— փիլիսոփայություն,

— տնտեսագիտություն,

— պատմություն,

— իրավագիտություն,

— գյուղատնտեսություն,

— աշխարհագրություն,

— մանկավարժություն,

— հոգեբանություն,

— սոցիոլոգիա,

— քաղաքագիտություն,

— բանասիրություն,

— տեխնիկական գիտություններ,

— բժշկագիտություն,

— քիմիա,

— կենսաբանություն,

— ֆիզիկա և մաթեմատիկա։

Գիտաժողովին կարող են մասնակցել գիտնականներ, ասպիրանտներ, ուսանողներ և բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են ժամանակակից գիտության զարգացմամբ։

Զեկույցի ամփոփագիրը և հեղինակի մասին տեղեկատվությունն անհրաժեշտ է մինչև 2022 թ.-ի  մարտի 2-ը ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ wayscience@ukr.net։

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/shsu.science@gmail.com ):

INFORMATION LETTER