«Շիրակի պատմամշակութային ժառանգությունը. հայագիտության արդի հիմնահարցեր» խորագրով 11-րդ միջազգային գիտաժողով

ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը 2022 թ.-ի սեպտեմբերի 23-24-ին հրավիրում է Ձեզ Գյումրի՝ առկա և հեռավար կարգով մասնակցելու Կենտրոնի հիմնադրման 25-ամյակին նվիրված «Շիրակի պատմամշակութային ժառանգությունը. հայագիտության արդի հիմնահարցեր» խորագրով 11-րդ միջազգային գիտաժողովի աշխատանքներին:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերենը, ռուսերենը և անգլերենը:

Զեկուցումներ կլսվեն հետևյալ ուղղություններով՝

  • հնագիտություն, վիմագրություն,
  • պատմագիտություն, ժողովրդագրություն,
  • ազգագրություն,
  • ճարտարապետություն և արվեստ,
  • բանասիրություն։

Գիտաժողովի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետն է 31 մայիսի 2022 թ., քննարկման վերջնաժամկետը՝ 10 հունիսի 2022 թ.:

Կազմկոմիտեի կողմից ընտրված մասնակիցները կտեղեկացվեն մինչև հունիսի 20-ը: Գիտաժողովի զեկուցումների հիմնադրույթները կհրապարակվեն էլեկտրոնային եղանակով և կուղարկվեն հեղինակներին։

Կազմկոմիտեի կողմից երաշխավորված զեկույցներն առանձին ՇՊՄԺ հոդվածների ժողովածուով կհարատարակվեն գիտաժողովից հետո: Գիտաժողովին մասնակցության հայտը լրացնելու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով՝ https://forms.gle/83KHzoJUmhqLMcMd7։

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/shsu.science@gmail.com ):