«Գիտություն, մշակույթ, արվեստ․ տեսության և պրակտիկայի արդի հիմնախնդիրները» խորհագրով համառուսական (միջազգային մասնակցությամբ) գիտագործնական գիտաժողով

Բելգորոդի արվեստի և մշակույթի պետական ինստիտուտը 2021թ-ի փետրվարի 10-ին կազմակերպում է  «Գիտություն, մշակույթ, արվեստ․ տեսության և պրակտիկայի արդի հիմնախնդիրները» խորհագրով համառուսական (միջազգային մասնակցությամբ) գիտագործնական գիտաժողով։

Գիտաժողովի ուղղություններն են՝

  • մշակույթի և արվեստի ուսումնասիրության սոցիալական, հումանիտար և փիլիսոփայական խնդիրները,
  • խորեոգրաֆիկ արվեստի հեռարձակման խնդիրները ժամանակակից սոցիալ-մշակութային հարթակում,
  • ժողովրդական արվեստի պահպանում և զարգացում,
  • հումանիտար գիտությունների մարդ-ստեղծագործական ներուժը,
  • Տեսությանը, պատմությանը և երաժշտությանն առնչվող մասնագիտական կրթության մեթոդների իրական խնդիրները,
  • ուսանողների ինքնակառավարման զարգացման ժամանակակից միտումները,
  • միջմշակութային կրթական պարադիգմի ձևավորման խնդիրները,
  • մասնագիտական կրթության ժամանակակից խնդիրները,
  • երաժշտական արվեստ․ պատմություն, ավանդույթներ և արդիականություն,
  • սոցիալ-մշակութային գործունեության ժամանակակից խնդիրները,
  • գրադարանավարություն․ նոր իրողություներ և հեռանկարներ։

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ ռուսերեն, անգլերեն։

Գիտաժողովի մասնակցության ձևաչափ՝ առկա և հեռակա։

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել կազմկոմիտեի  էլեկտրոնային հասցեին onk@bgiik.ru   հետևյալը՝

  • դիմումի ձև՝ մինչև  2021թ-ի  հունվարի 20–ը,
  • զեկույցը մինչև 2021թ-ի  հունվարի 30 –ը։

Մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ Անի Սահակյանին (shsu.science@gmail.com):

Информационное письмо