«Ֆիզիկայի, մաթեմատիկայի և տեխնիկական առարկաների դասավանդման տեսության և պրակտիկայի խնդիրները ժամանակակից կրթական հաստատություններում» խորագրով IV համառուսական գիտագործնական գիտաժողով

Կուրսկի պետական համալսարանը կազմակերպում է «Ֆիզիկայի, մաթեմատիկայի և տեխնիկական առարկաների դասավանդման տեսության և պրակտիկայի խնդիրները ժամանակակից կրթական հաստատություններում» խորագրով IV համառուսական (միջազգային մասնակցությամբ) գիտագործնական գիտաժողով, որին կարող են մասնակցել դասախոսներ, ասպիրանտներ, ինչպես նաև տվյալ թեմայով բոլոր հետաքրքրված անձինք։

Գիտաժողովի հիմնական ուղղություններն են՝

· ֆիզիկայի, մաթեմատիկայի և տեխնիկական առարկաների դասավանդման ժամանակ տեխնոլոգիական մոտեցման կիրառման տեսությունը և պրակտիկան,

· Հիմնական, ընդհանուր և միջին մասնագիտական կրթական հաստատություններում ֆիզիկայի, մաթեմատիկայի և տեխնիկական առարկաների դասավանդման ժամանակակից մեթոդները,

· ֆիզիկայի, մաթեմատիկայի և տեխնիկական առարակների դասավանդման առանձնահատկությունները կրթության թվայնացման համատեքստում,

· ֆիզիկայի, մաթեմատիկայի և տեխնիկական առարկաների դասավանդման մեջ տեխնոլոգաիների կիրառման տեսությունը և պրակտիկան,

· ռոբոտաշինությունը և էլեկտրոնիկան ժամանակակից կրթական հաստատություններում,

· նորարարական կրթական հարթակների փորձը, որպես ֆիզիկական, մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների ոլորտում երիտասարների կարողությունների զարգացման նախադրյալ։

Գիտաժողովի աշխատանքային լեզուն ռուսերենն է։

Գիտաժողովին կարելի է մասնակցել ինչպես միայն զեկուցմամբ հանդես գալով, այնպես էլ տպագրության համար հոդվածի ներկայացմամբ:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2020թ-ի նոյեմբերի 25-ը մասնակցության հայտը, հոդածն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ konf.kgu.ffmi@mail.ru։ Մասնակցության դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցներին խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ Անի Սահակյանին:

Согласие на обработку персональных данных Конференция 2020

Информационное письмо (IV Конференция, Курский госуниверситет, 2020) 07.10.20

АНКЕТА УЧАСТНИКА 2020