«Ազատությունն և պատասխանատվությունը բեկումային դարաջրջանում» միջազգային ֆորում
Նիժնի Նովգորոդի Ն․ Ա․ Դոբրոլյուբովայի անվան պետական լեզվագիտական համալսարանը 2021 թ.-ի ապրիլի 19-ից 23-ը կազմակերպում է «Ազատությունն և պատասխանատվությունը բեկումային դարաջրջանում» միջազգային ֆորում, որը նվիրված է Ֆյոդոր Դոստոևսկու ծննդյան 200-ամյակին։
Ֆորումին կարող են մասնակցել գիտնականներ, մանկավարժներ, ասպիրանտներ, մագիստրոսներ ու բակալավրիատի ուսանողներ։
Ֆորումի թեմաներն են՝
- ազատության և պատասխանատվության մեկնաբանման խնդիրները,
- ազատությունն ու պատասխանատվությունը մշակութային և սոցիալական տարասեռության համատեքստում,
- կրոնն ու կրոնական գիտակցությունն ազատության և պատասխանատվության համատեքստում,
- ազատությունն ու պատասխանատվությունը, որպես մշակութային և սոցիալական ինքնության տարր,
- ազատությունն և պատասխանատվությունը ժամանակակից կրթական հարթակում,
- ազատությունն և պատասխանությունը լրատվամիջոցների հաղորդակցության պրակտիկայում,
- ազատությունն ու պատասխանատվությունը պետության և քաղաքացիական հասարակության զարգացման գործում,
- ազատությունն ու պատասխանատվությունը, որպես իրավունքի և իրավական գիտակցության կատեգորիա,
- ազատությունն և պատասխանատվությունը տնտեսական և տեղեկատվական հարթակում։
Ֆորումի արդյունքներից հետո նախատեսվում է տպագրել գիտական հոդվածների ժողովածու։
Հոդվածների տպագրության մասին տեղեկատվություն կարելի է ստանալ հետևյալ կայքից՝ http://sib-publish.ru/?hum18&ru ։
Մասնակցության դեպքում խնդրում ենք ՇՊՀ-ի աշխատակիցներին տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (shsu.science@gmail.com ):