«Գիտության ժամանակակից շարժընթացները» խորագրով XII միջազգային գիտագործնական առցանց գիտաժողով

2021 թ.-ի ապրիլի 1-ից 2-ը Ուկրաինայի Դնեպր քաղաքում կազմակերպվում է «Գիտության ժամանակակից շարժընթացները» խորագրով XII միջազգային գիտագործնական առցանց գիտաժողովը, որը նվիրված է «WayScience» միջազգային էլեկտրոնային գիտական և գործնական ամսագրի հիմնական առաքելությանը՝ ճանապարհ հարթել ժամանակակից գիտության զարգացմանը։

Գիտաժողովի հիմնական ուղղություններն են՝

— պետական կառավարում,

— փիլիսոփայություն,

— տնտեսագիտություն,

— պատմություն,

— իրավագիտություն,

— աշխարհագրություն,

— մանկավարժություն,

— հոգեբանություն,

— սոցիոլոգիա,

— քաղաքագիտություն,

— բանասիրություն,

— տեխնիկական գիտություն,

— քիմիա,

— կենսաբանություն,

— ֆիզիկա և մաթեմատիկա։

Գիտաժողովին կարող են մասնակցել գիտնականներ, ասպիրանտներ, ուսանողներ և բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են ժամանակակից գիտության զարգացմամբ։

Զեկույցի ամփոփագիրը և հեղինակի մասին տեղեկատվությունն անհրաժեշտ է մինչև 2021 թ.-ի ապրիլի 2-ը ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ wayscience@ukr.net։

Մասնակցության դեպքում խնդրում ենք ՇՊՀ-ի աշխատակիցներին տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/ ):

Конференция 1-2.04.2021