«Սոցիալ-մանկավարժական նորարարությունները կրթության մեջ» երիտասարդ գիտնականների միջազգային գիտապրակտիկ համաժողովը

2022 թ. մարտի 15-16-ին ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղը կազմակերպում է «Սոցիալ-մանկավարժական նորարարությունները կրթության մեջ» երիտասարդ գիտնականների միջազգային գիտապրակտիկ համաժողովը, որին կարող են մասնակցել բակալավրիատի և մագիստրատուրայի տարբեր մասնագիտությունների ուսանողներ, երիտասարդ դասախոսներ և գիտնականներ:

Համաժողովի նպատակն է՝ ուսանողական հետազոտությունների խթանումը, ուսանողների, մագիստրոսների, ասպիրանտների ստեղծագործական ներուժի բացահայտումը, ուսանողների և դասախոսների ներբուհական և միջբուհական համագործակցության զարգացումը, երիտասարդության ուշադրության կենտրոնացումը ժամանակակից մանկավարժական հետազոտությունների կարևորության վրա:

Համաժողովի խնդիրներն են՝ քննարկել մանկավարժության արդի հիմնախնդիրները, լուսաբանել սոցիալական մանկավարժության, դասավանդման մեթոդիկայի, մանկավարժական հոգեբանության ասպարեզում գիտական հետազոտությունները, վերլուծել մանկավարժության զարգացման հիմնական միտումները, արժեքներն ու հեռանկարները:

Համաժողովի ուղղություններն են.

  1. Մասնագիտական-մանկավարժական կրթության զարգացման միտումներն այսօր և վաղը:
  2. Ապագա մանկավարժների մասնագիտական կոմպետենցիաները:
  3. Մանկավարժական գործունեության կազմակերպման նորարարական սկզբունքներն ու մոտեցումները:
  4. Տեղեկատվական տեխնոլոգիաները կրթության մեջ:
  5. Դպրոցում / բուհում կրթական միջավայրի նախագծումն ու ձևավորումը:
  6. Դաստիարակչական աշխատանքը կրթության համակարգում:
  7. Մշակույթի դերը դաստիարակության և կրթության մեջ:
  8. Սիներգետիկա. նոր ուղղություն հոգևոր-բարոյական դաստիարակության համար:
  9. Մանկավարժությունը, հոգեբանությունը, տեղեկատվական-հաղորդակցական միջավայրը որպես նոր հնարավորությունների աղբյուր:
  10. Առողջության սահմանափակ հնարավորություններով սովորողների ուսուցումը և դաստիարակությունը:
  11. Կրթության էկոլոգիական ասպեկտները ժամանակակից պայմաններում:
  12. Գրականության, oտար լեզուների և միջմշակութային հաղորդակցության դասավանդման մեթոդիկան:

Համաժողովի լեզուներն են՝ հայերենը, ռուսերենը, անգլերենը:

Համաժողովն իրականացվելու է առկա և առցանց ձևաչափով:

Մասնակցել ցանկացողները (գիտական աշխատանքի էլեկտրոնային տարբերակով) իրենց հայտերը և հոդվածները պետք է ներկայացնեն էլեկտրոնային փոստով (stud.conference2022@gmail.com) մինչև 2022 թ․-ի փետրվարի 10–ը (ներառյալ):

Հոդվածները կարող են ներկայացվել որպես անհատական աշխատանք և որպես ղեկավարի հետ համատեղ աշխատանք: Ուսանողական համաժողովի արդյունքներով կհրապարակվի էլեկտրոնային ժողովածու՝ ISBN, УВК, ББК կոդերի վերագրումով: Ուսանողները կստանան հավաստագրեր:

Համաժողովին մասնակցությունն անվճար է:

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/ , shsu.science@gmail.com ):

Հոդվածների պահանջները

Մասնակցության հայտ