«ԲՐՅՈՒՍՈՎՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ-2020» խորագրով աշխատաժողով

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը 2020 թվականի դեկտեմբերի 14‑ին կազմակերպում է  «ԲՐՅՈՒՍՈՎՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ-2020»  խորագրովաշխատաժողով, որը նվիրված է համալսարանի հիմնադրման 85-ամյակին և Վ. Բրյուսովի ծննդյան 147-ամյակին: Աշխատաժողովին կարող են մասնակցել մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողները:

Աշխատաժողովի բովանդակային ուղղվածությունները հետևյալն են՝

  1. Հայաստանը Վ. Բրյուսովի ստեղծագործական հայեցակարգում:
  2. Վ. Բրյուսովի պոեզիան արծաթե դարաշրջանի անվանի կոմպոզիտորների ստեղծագործություններում:
  3. Արծաթե դարաշրջան. Վ. Բրյուսովը եվ նրա գրական սերնդակիցները:
  4. Անտիկ հայեցակարգը Վ. Բրյուսովի ստեղծագործություններում:

Աշխատաժողովի մասնակիցները շրջայց կկատարեն Վ. Բրյուսովի թանգարան, Բրյուսովյան գիտական կենտրոն և Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի պատմության թանգարան:

Խնդրում ենք ներկայացնել հայտերը /ձևաչափը կցվում է/ մինչև 2020 թվականի նոյեմբերի 25-ը brusovcenter@gmail.com էլեկտրոնային հասցեով կամ Բրյուսովյան գիտական կենտրոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջին՝ Brusov Science Center:

Մասնակցության դեպքում խնդրում ենք ՇՊՀ-ի ուսանողներին տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն (shsu.science@gmail.com):

 

Рабочий семинар

Форма заявки