«Գիտության փառատոն» Atom City

Պոլիտեխնիկական համալսարանի այգում  2021 թ.-ի հոկտեմբերի 2-ին ժամը 11:00-17:00 կազմակերպվում է «Գիտության փառատոն» Atom City` ապագայի քաղաք: Սա բացօթյա միջոցառում է ընկերների և ամբողջ ընտանիքի համար: Ապագայի քաղաքում հնարավոր է դիտել գիտական շոու և մասնակցել հետաքրքիր քիմիական փորձերի, կատարել ճանապարհորդություն տիեզերքի և ժամանակակից տեխնոլոգիաների աշխարհում:

Կարող եք մասնակցել  ձեր նախընտրած master-class-ներին և շահեք մրցանակներ.

  • ինքներդ հավաքեք ռոբոտ,
  • իմացեք, թե ինչպես է արտադրվում էլեկտրաէներգիան և ինչպես է լուսավորվում մեր տունը,
  • հյուսեք ձեր անունով ձեռնաշղթա ծրագրավորման միջոցով,
  • գունավորեք ատոմագործի սաղավարտը և խաղացեք զվարճալի մոլեկուլային օղականերով,
  • իմացեք էներգիայի տարբեր տեսակների` արևի, ջրի, քամու և ատոմի մասին,
  • ազատեք ելակի գենոմը և բացահայտեք կենսաբանության գաղտնիքները,
  • ինչպես նաև իմացեք, թե որ երկրներում կան ատոմակայաններ և շատ ավելին:

Կարող եք նաև լսել և զրուցել աշխարհի տարբեր երկրներից ժամանած գիտնականների և գիտության երկրպագուների հետ:

Եկեք ձեր ընտանիքի, ընկերների և հարազատների հետ: Կլինեն հետաքրքիր ֆոտոզոնաներ, DJ, Խաղարկություններ և մրցանակներ: Մասնակցությունն անվճար է: Միջոցառմանը գրանցված մասնակիցների միջև կանցկացվի մրցանակների վիճակահանություն: Խաղարկությանը մասնակցելու համար հավանեք և հետևեք Look Around Armenia էջը և գրանցվեք հղումով՝ https://clck.ru/XVdc4

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի մասնակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/) և ՇՊՀ-ի ՈՒԳԸ՝ (sss@shsu.am):