ՈԱԱԿ-ը մշտադիտարկում անցկացրեց ՇՊՀ-ում

Այսօր Շիրակի պետական համալսարանում էին «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի աշխատակիցները՝ տնօրեն Ռուբեն Թոփչյանի գլխավորությամբ։

Այցի նպատակը ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած ուսումնական հաստատությունների որակի ներքին ապահովման համակարգերի գործունեության մշտադիտարկումն էր։

ՈԱԱԿ-ի ներկայացուցիչները հանդիպումներ ունեցան ՇՊՀ-ի ռեկտորի պաշտոնակատարի, պրոռեկտորի և կենտրոնների տնօրենների, ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների և գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի աշխատակիցների հետ։