2020-2021 ուստարվա հետազոտողի կրթական ծրագրով ուսուցման գարնանային շրջանի ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցման (զեղչի) հայտարարություն

2020-2021 ուստարում, ըստ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի, «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու» կարգի (հաստատված 2006թ. հուլիսի 27-ի N1183-Ն որոշում) և «ՇՊՀ-ում ասպիրանտուրայի/հայցորդության ընդունելության և ուսուցման» կանոնակարգի ստորև նշված կետի (հաստատված Գիտական խորհրդի՝ 2021թ.-ի փետրվարի 22-ի նիստում), հետազոտողի կրթական ծրագրով ուսումնառողները  ուսման վարձավճարի զեղչի արտոնությունից օգտվելու համար մինչև ս/թ մարտի 24-ը ՇՊՀ-ի Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն պետք է ներկայացնեն դիմում` կցելով համապատասխան փաստաթղթեր:

4.29. Համալսարանն իր միջոցների հաշվին համապատասխան փաստաթղթերի ներկայացման դեպքում ուսման վարձավճարն ուսանողական նպաստի ձևով մասնակի փոխհատուցում է (մասնակի զեղչերի կիրառմամբ) հետևյալ կարգավիճակ ունեցող անձանց՝

  • 1-ին կամ 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող հետազոտողներ,
  • առանձնահատուկ դեպքերում Համալսարանի ռեկտորի առաջարկությամբ և մանդատային հանձնաժողովի որոշմամբ՝ այլ կարգավիճակ ունեցող հետազոտողներ:

 

Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն