ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ ուսանողներ

Տեղեկացնում ենք 2021-2022 ուստարվա ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի թիվ 1183-Ն որոշմամբ հաստատված ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցման դիմումների ընդունման երկրորդ փուլի մասին: Առկա և հեռակա ուսուցման համակարգում սովորող այն ուսանողները, ովքեր ունեն նեքոհիշյալ կարգավիճակը և առաջին փուլում չեն ներկայացրել դիմում, խնդրում ենք պահանջվող փաստաթղթերը ներկայացնել համապատասխան ֆակուլտետի դեկանատ մինչև ս/թ-ի մարտի 5-ը:

  • Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից յուրաքանչյուր տարի սահմանվող անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողներ,
  • Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ուսանողներին,
  • մարտական գործողություններին մասնակցած ուսանողներ,
  • առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներ:

Սահմանված ժամկետից ուշ ներկայացված փաստաթղթերը չեն դիտարկվի:

Հավելված

Հարցերի դեպքում դիմել Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժին