Հայտարարություն
Հիմք ընդունելով «Բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների ակադեմիական շարժունության» կարգի /ՀՀ կառավարության 2011թվականի օգոստոսի 25-ի թիվ 1240-Ն որոշում/ և ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգի /ՀՀ կրթության և գիտության նախարարի 2018թ. դեկտեմբերի 17-ի թիվ 1676-Ն հրամանի հավելված/ դրույթների պահանջները՝ «Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամից և այլ բուհերից հեռացված, ազատված, տեղափոխվող ուսանողներին
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ.
Ովքեր ցանկանում են ուսումնառությունը շարունակել համալսարանի առկա համակարգում՝ համապատասխան կամ հարակից մասնագիտություններով, 2021-2022 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի դիմումները կարող են ներկայացնել 2022 թվականի հունվարի 24-ից մինչև փետրվարի 21-ը ներառյալ թղթային (նաև՝ էլեկտրոնային) տարբերակով.
Թղթային տարբերակը՝ համալսարանում, հասցեն՝ ք.Գյումրի,Պ.Սևակի 4, էլեկտրոնային տարբերակը՝ ՇՊՀ-ի էլեկտրոնային փոստի հասցեին՝ info@shsu.am:
Դիմումի հետ անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
- անձնագրի պատճենը,
- ակադեմիական տեղեկանքը,
- զինվորական ծառայության մասին փաստաթուղթը,
- հեռացման կամ ազատման հրամանի պատճենը:
Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոն
(0312) 2-77-70