«Գիտություն . ֆիզիկական կուլտուրա և սպորտ» միջազգային մասնակցությամբ համառուսաստանյան գիտագործնական գիտաժողով
Սանկտ Պետերբուրգի Լեսգաֆտի անվան ազգային ֆիզիկակական կուլտուրայի, սպորտի և առողջության համալսարանի գիտամանկավարժական աշխատողների վերապատրաստման ֆակուլտետը և ուսանողների գիտական ընկերությունը 2021 թ.-ի սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 8-ը կազմակերպում է «Գիտություն. ֆիզիկական կուլտուրա և սպորտ» միջազգային մասնակցությամբ համառուսաստանյան գիտագործնական գիտաժողով, որին կարող են մասնակցել ասպիրանտներ, գիտական աստիճան ունեցող անձինք:
Գիտաժողովի բաժանմունքներն են՝
- ֆիզիկական դաստիարակության, մարզական մարզումների, առողջության բարելավման և ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի հոգեբանական և մանկավարժական խնդիրները,
- ֆիզիկական դաստիարակության, մարզական մարզումների, առողջության բարելավման և ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի բժշկական և կենսաբանական խնդիրները,
- ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի ոլորտում մասնագիտական կրթության խնդիրները,
- ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի տնտեսական, փիլիսոփայական և սոցիալական խնդիրները:
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2021 թ.-ի սեպտեմբերի 13-ը հայտերն ու զեկույցն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ conference@lesgaft.spb.ru :
Հարցերի դեպքում ՇՊՀ-ի մասնակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/, shsu.science@gmail.com ):