«2022 թ․-ի իրավունքի, տնտեսագիտության և կառավարման շարժընթացներ» խորագրով VIII միջազգային գիտագործնական գիտաժողով

ՌԴ-ի Տնտեսագիտության, ֆինանսների, իրավունքի և տեխնոլոգիայի պետական ինստիտուտը 2022 թ․-ի նոյեմբերի 25-ին կազմակերպում է «2022 թ․-ի  իրավունքի, տնտեսագիտության և կառավարման շարժընթացներ» խորագրով VIII միջազգային գիտագործնական գիտաժողովը, որին կարող են մասնակցել գիտնականներ, ուսուցիչներ, ասպիրանտներ, ուսանողներ, ոչ առևտրային ասոցիացիաների, ձեռնարկությունների, բանկերի ներկայացուցիչներ։ Գիտաժողովի թեման ներառում է 2022 թ․-ի իրավական, տնտեսական և կառավարչական որոշումների  և այդ ոլորտներում օրենսդրական փոփոխությունների վերլուծությունը։

Գիտաժողովի աշխատանքային լեզուն ռուսերենն է։

Գիտաժողովի ուղղություններն են՝

  • հանրային իրավունքի հարաբերությունների կարգավորում,
  • մասնավոր իրավունքի հարաբերությունների կարգավորում,
  • ազգային տնտեսություն և ֆինանսաբանկային հատվածի կառավարում,
  • պետական ​​և մունիցիպալ կառավարում,
  • սոցիալական ոլորտի, զբոսաշրջության և սպասարկման զարգացման նորարարական միտումները,
  • նորարարական մոտեցումները կրթության և գիտության զարգացման ոլորտում։

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2022 թ․-ի նոյեմբերի 15-ը լրացնել հայտը՝ https://forms.yandex.ru/u/6336f883809d69b0a7853b4b/։

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/shsu.science@gmail.com ):

ИП_Новеллы 2022

Приложения к инф. письму (требования к оформлению статей)