Ծրագրի մասին

Նկարագրություն

«Նշխարներ Շիրակի բանավոր մշակույթից» ծրագիրն իրականացնում է «Շիրակի Մ․ Նալբանդյանի անվ․ պետական համալսարան» հիմնադրամի արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոնը ԿԳՄՍՆ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։

 

Ծրագրի տևողությունը՝ 3 ամիս (2022թ հուլիսսեպտեմբեր)

 

Ծրագրի հիմնական նպատակը

 

Ծրագրի նպատակն է՝ նպաստել ազգային ոչ նյութական մշակութային արժեքների պահպանմանը, սերունդների միջև մշակութային հաղորդակցման իրականացմանն ու արժեհամակարգի փոխանցմանը։

 

Ծրագրի խնդիրները

Ծրագրի խնդիրներն են հավաքագրել, գրառել, մշակել և ժամանակակից մեդիագործիքների օգնությամբ հանրահռչակել Շիրակի բանավոր մշակույթի և բանահյուսության նշխարները՝ ապահովելով երիտասարդների անմիջական ներգրավվածությունը։

 

Ակնկալվող արդյունքները

  1. 3 գիտական հոդված, որոնք կտպագրվեն ՇՊՀ գիտական հոդվածների տեղեկագրում
  2. 5 մեդիակոնտենտ (յուրաքանչյուրը կազմված կլինի տեքստից, նկարներից և տեսանյութերից)
  3. 2 տեսաֆիլմ
  4. 2 ավանդական-մշակութային միջոցառում
  5. Ուղեցույց-ձեռնարկ

Ծրագրի ֆեյսբուքյան էջը՝   https://www.facebook.com/nshkharnershirakic/