Ուսման վարձի մասնակի փոխհատուցում /զեղչ/ (հեռակա 2019/2020)

ՇՊՀ-ի հեռակա ուսուցման բակալավրի կրթական ծրագրով սովորող հարգելի՛ ուսանողներ

Շիրակի պետական համալսարանի 2019-20 ուստարվա երկրորդ կիսամյակում ներբուհական ռեսուրսների հաշվին ուսման վարձի մասնակի փոխհատուցում տրամադրելու գործընթացը համավարակի (COVID-19) պատճառով հետաձգվել էր  և  այժմ իրականացվում է առցանց եղանակով:

Հեռակա ուսուցման համակարգի ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցման (զեղչ) արտոնության հնարավորություն ունեցող  ուսանողները ս/թ ապրիլի 27-ից  մինչև մայիսի 17-ը  ներառյալ , հայտարարության մեջ տեղադրված հղմամբ կարող են  առցանց լրացնել հայտադիմում՝ կից ներբեռնելով  համապատասխան փաստաթղթերը: Հայտադիմումը կարող եք լրացնել հայատառ կամ լատինատառ: Հայտադիմումի հետ կցվող արտոնությունը հաստատող փաստաթղթերը կարող եք ներբեռնել  բոլոր հնարավոր թվային ձևաչափերով: Հայտադիմումը լրացնելուց և ուղարկելուց  հետո Ձեր կողմից ներկայացված էլեկտրոնային փոստին դուք կստանաք հայտադիմումի ներկայացումը հաստատող պատասխան նամակ. Խնդրում ենք պահպանել այն:

ՇՊՀ-ի 2019-2020 ուստարում ուսանողի սոցիալական վիճակի և բարձր առաջադիմության արդյունքների հաշվառմամբ, իր միջոցների հաշվին ուսման վարձի մասնակի փոխհատուցում /զեղչ/ ստացող սոցիալական խմբերի ցանկին կարող եք ծանոթանալ Հավելված 1-ում, իսկ  մասնակի փոխհատուցում տրամադրելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ներկայացված է Հավելված 2-ում:

Հայտադիմումը լրացնելիս առաջնորդվե՛ք  վերոնշյալ հավելվածներում ներկայացված տեղեկատվությամբ և հայտադիմումում նշելով Ձեր արտոնության համապատասխան կետը  (օրինակ՝ 3.6.4 ), ներբեռնեք արտոնությունը հաստատող բոլոր փաստաթղթերը  (օրինակ՝ 3.6.4 մինչև 1 տարեկան երեխա ունեցող ուսանողներ – ուսանողի անձնագրի, երեխայի ծննդյան վկայականի, ամուսնության վկայականի պատճենները):

Հայտադիմումը լրացնելուց հետո կրկնակի ստուգե՛ք Ձեր կողմից ներկայացված տեղեկատվության ճշտությունը  և  հաստատե՛ք այն՝ չմոռանալով կցել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:

Ի գիտություն . Հեռակա ուսուցման համակարգի ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցման (զեղչի) արտոնության հնարավորություն ունեցող այն ուսանողները, ովքեր տեխնիկական դժվարություններ կունենան առցանց հայտադիմումը լրացնելու հարցում, կարող են իրենց դիմումն ուղարկել  info@shsu.am էլեկտրոնային փոստին՝ նամակին կից ներկայացնելով համապատասխան փաստաթղթերը:

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք էլեկտրոնային նամակ ուղարկել  ՇՊՀ ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժին` հետևյալ էլ փոստով — elvira_zargaryan@shsu.am


Լրացնել հայտադիմումը