«Հասարակական գիտակցության վերափոխումն անցումային դարաշրջանում» խորագրով միջազգային գիտագործնական գիտաժողով

Նիժնի Նովգորոդի  Ն․Ա․ Դոբրոլյուբովայի անվան պետական լեզվագիտական համալսարանը 2021 թ.-ի ապրիլի  21-ից 22-ը կազմակերպում է «Հասարակական գիտակցության վերափոխումն անցումային դարաշրջանում» խորագրով միջազգային գիտագործնական գիտաժողով, որն անցկացվում է «Ազատություն և պատասխանատվություն բեկումային դարաշրջանում» միջազգային ֆորումի շրջանակներում՝ նվիրված Ֆյոդոր Դոստոևսկու ծննդյան 200-ամյակին։

Գիտաժողովին կարող են մասնակցել գիտնականներ, ուսուցիչներ, ինչպես նաև՝ բիզնեսի, պետական գործակալությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ ռուսերեն, անգլերեն։

Գիտաժողովի ընթացքում քննակվող թեմաներն են՝

  • մարդասիրության և քաղաքակրթության զարգացման արդի միտումները,
  • հասարակական գիտակցության վերափոխումները բազմամշակութային հարթակում,
  • սոցիալական վերափոխումներն աշխարհաքաղաքական և ազգային անվտանգության տարածությունում,
  • տեղեկատվական դարաշրջանում իրավագիտակցության նոր ձևերը,
  • հասարակական կապերն ու գովազդը թվային դարաշրջանում,
  • ժամանակակից մեդիա հարթակ․ թվային դարաշրջանի մարտահրավերները,
  • ուսուցչի դերը փոփոխվող աշխարհում,
  • սոցիալ-տնտեսական համակարգերի վերափոխումը ժամանակակից պայմաններում։

Գիտաժողովի մասնակցության հայտև և թեզիսն անհրաժեշտ է մինչև 2021թ-ի փետրվարի 15‑ը ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ forum_lunn.ru@mail.ru ։

Մասնակցության դեպքում խնդրում ենք ՇՊՀ-ի աշխատակիցներին տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (shsu.science@gmail.com):

Международная конференция_НГЛУ_апрель