Էրիխ Մարիա Ռեմարկի «Հաղթական կամար» վեպի ներկայացում-քննարկում

Անցկացման ամսաթիվը՝ 15.07.2021

Սկիզբը՝ 11:00

«Գրադարան-ուսումնագիտական խորհրդատվությունների, նորարարությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների» կենտրոնի ընթերցարան

Էրիխ Մարիա Ռեմարկի «Հաղթական կամար» վեպը՝ I անգամ լույս տեսած 1945թ.-ին ԱՄՆ-ում, բարձրացրել է Եվրոպայի համար արդիական հիմնախնդիր, որն է՝ մարդկայնությունը: Նացիստական գաղափարների ազդեցության ներքո, որոնք տարածվում էին Գերմանիայում և Գերմանիայի սահմաններից դուրս, մարդկայնությունը դրսևորվում կամ անհետանում էր մարդկանց մեջ:

Վեպի գործողության վայրը Ֆրանսիան է, որը փախստականների համար դարձել էր համեմատաբար անվտանգ հանգրվան: Վեպի գլխավոր հերոսը գերմանացի փախստական Ռավիկն է, ով, հայրենիքում լինելով առաջատար վիրաբույժներից մեկը, ստիպված էր անօրինական, ծածուկ բժշկական գործունեություն ծավալել Ֆրանսիայի հիվանդանոցներում: Ռավիկը հասցրել էր ապրել տառապանքի ցավը՝ ֆաշիստական օրենքներից շեղվելու պատճառով: Նրա կյանքի առանցքում բացառապես իր աշխատանքային գործունեությունն էր, բայց ամեն ինչ փոխվեց իտալուհի Ժոան Մադուի հետ պատահական կամ էլ ոչ այնքան պատահական հանդիպումից հետո: Ո՞վ էր Ժոան Մադուն, ի՞նչը միավորեց Ռավիկին ու Ժոանին, ինչպե՞ս զարգացավ նրանց սերը, ո՞ւմ հետ էին նրանք փոխազդում: Այս և մի շարք այլ հարցերի պատասխանները կարող եք գտնել առաջիկա հանդիպման ընթացքում: Եվ, իհարկե, ոչ պակաս հետաքրքական է վեպի ավարտը, որի մասին ևս կխոսենք միջոցառման ընթացքում: Ավելին իմանալու և զգալու համար՝ Ձեր ներկայությամբ գեղեցկացրեք մեր միջոցառումը:

 Միջոցառման լսարանը

Միջոցառումը բոլոր նրանց համար է, ովքեր սիրում են ընթերցել, մտածել ու կիսվել իրենց փոքր ու մեծ բացահայտումներով:

Հանդիպման տևողությունը՝ առավելագույնը 1 ժամ

Կոնտակտային տեղեկատվություն

Կարինե Պետրոսյան

Օրվա բանախոս, ՇՊՀ-ի գիտական քարտուղար, «Աշխարհագրության, կենսաբանության և քիմիայի» ամբիոնի դոցենտ, կենսաբանական գիտությունների թեկնածու

 

    Միջոցառմանը մասնակցելու համար գրանցումը պարտադիր է: Տեղերը սահմանափակ են: