«ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՑ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՏԻ… ԱՆՑՅԱԼԻ ԴԱՍԵՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ «ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՑ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՏԻ… ԱՆՑՅԱԼԻ ԴԱՍԵՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ»՝

ՆՎԻՐՎԱԾ 1988Թ. ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 30-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՅՈՒՄՐՈՒ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ

2019Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-23-Ը

 Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը՝ Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի Գյումրու մասնաճյուղի և Շիրակի պետական համալսարանի աջակցությամբ կազմակերպում է միջազգային գիտաժողով՝ նվիրված 1988թ. Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին:

Գիտաժողովը կայանալու է 2019թ. հոկտեմբերի 21-23-ը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում:

Գիտաժողովի հիմնական նպատակն է՝ վերլուծել մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը, բացահայտել հիմնախնդիրները, առաջարկել  լուծման հնարավորություններ, կատարել զարգացման արդյունավետ գնահատում:

Գիտական հոդվածների ոլորտներն են.

  1. ժողովրդագրություն և սոցիալական հիմնախնդիրներ,
  2. արդյունաբերություն,
  3. երկրաֆիզիկա և սեյսմակայուն շինարարություն,
  4. գյուղատնտեսություն,
  5. զբոսաշրջություն,
  6. տեղեկատվական տեխնոլոգիաներ,
  7. ֆինանսաբանկային ոլորտ,
  8. ծառայություններ և առևտուր,
  9. կրթություն և գիտություն,
  10. հանրային կառավարում:

Հոդվածների ներկայացման վերջնաժամկետն է 2019թ.-ի հոկտեմբերի 5-ը:

Մասնակցության դեպքում խնդրում ենք իրազեկել նաև Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն (դիմել Լ. Մարգարյանին):

Մանրամասներ