ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. 2019-2020 ուստարվա հետազոտողի կրթական ծրագրով ուսուցման գարնանային շրջանի ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցման (զեղչի)

2019-2020 ուստարում, ըստ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի, «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու» կարգի (հաստատված 2006թ. հուլիսի 27-ի N1183-Ն որոշում) և «ՇՊՀ-ում ասպիրանտուրայի/հայցորդության ընդունելության և ուսուցման» կանոնակարգի ստորև նշված կետի (հաստատված Գիտական խորհրդի՝ 2018թ.-ի նոյեմբերի 2-ի նիստում), հետազոտողի կրթական ծրագրով ուսումնառողների ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցման տրամադրման գործընթացը հետաձգվել էր՝ պայմանավորված համավարակով: Ուսման վարձավճարի զեղչի արտոնությունից օգտվելու համար ս/թ ապրիլի 29-ից մինչև մայիսի 13-ը ներառյալ ՇՊՀ-ի Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի էլ. հասցեով (shsu.science@gmail.com) ներկայացնել դիմում` կցելով համապատասխան փաստաթղթեր (ներկայացվում են դիմումի և փաստաթղթերի սկանավորված տարբերակները):
4.29. Համալսարանն իր միջոցների հաշվին համապատասխան փաստաթղթերի ներկայացման դեպքում ուսման վարձավճարն ուսանողական նպաստի ձևով մասնակի փոխհատուցում է (մասնակի զեղչերի կիրառմամբ) հետևյալ կարգավիճակ ունեցող անձանց՝
• 1-ին կամ 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող հետազոտողներ,
• առանձնահատուկ դեպքերում Համալսարանի ռեկտորի առաջարկությամբ և մանդատային հանձնաժողովի որոշմամբ՝ այլ կարգավիճակ ունեցող հետազոտողներ:

Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն