Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպի ներկայացում-քննարկու

Անցկացման ամսաթիվը՝ 12.02.2020

Սկիզբը՝ 12:00

Անցկացման վայրը՝ «Գրադարան-ուսումնագիտական խորհրդատվությունների, նորարարությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների» կենտրոնի ընթերցարան

Ռուս գրող Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպ-էպոպեան համաշխարհային գրականության կենտրոնական ստեղծագործություններից է:

Ստեղծագործությունը կիզակետված է երկու գլխավոր թեմայի վրա: Մեկը պատերազմն է, իսկ մյուսը՝ տարբեր շերտերի ներկայացուցիչների միջև փոխազդեցությունները:

Գրքի հերոսները տարբերվում են միմյանցից և ներկայացնում տարբեր գաղափարներ:

Վեպի բնութագրական կողմերից է այն, որ հեղինակը չի դիտում պատմական իրադարձությունները՝ որպես առանձին ակնառու անձանց գործողությունների արդյունք: Նա համոզված է, որ հազարավոր, միլիոնավոր մանր որոշումների, ցանկությունների ու հավակնությունների արդյունքում են առաջանում խոշոր իրադարձությունները:

Կարդալուց հետո խորհուրդ ենք տալիս դիտել հայելուն՝ համոզվելու համար, որ փոխվել է Ձեր աչքերի խորությունը՝ պայմանավորված կյանքի իմաստի ընկալման փոփոխմամբ:

Միջոցառման լսարանը

Միջոցառումը բոլոր նրանց համար է, ովքեր սիրում են ընթերցել՝ տեսնելու աշխարհը սևից ու սպիտակից այն կողմ:

Հանդիպման տևողությունը՝ առավելագույնը 1 ժամ

Կոնտակտային տեղեկատվություն

Արթուր Համբարձումյան

Օրվա բանախոս, ՇՊՀ «Գործարարության և վարչարարության» ամբիոնի դասախոս

    Միջոցառմանը մասնակցելու համար գրանցումը պարտադիր է: Տեղերը սահմանափակ են: