ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Ինչ է ՈւԳԸ-ն
ՇՊՀ ՈւԳԸ-ն ուսանողներին կամավոր կերպով միավորող կառուցվածքային ստորաբաժանում է, որը նպաստում է ուսանողության գիտահետազոտական գործունեության զարգացմանը: ՈՒԳԸ-ի նպատակն է աջակցել ուսանողների գիտահետազոտական և կրթական զարգացմանը։
  ՈւԳԸ֊-ի նպատակները՝
✔նպաստել ուսանողական համակազմի գիտահետազոտական գործունեության զարգացմանը,
✔ներգրավել ուսանողներին գիտահետազոտական ոլորտում
✔միջազգայնացնել ուսանողների գիտահետազոտական գործունեությունը
✔բարձրացնել գիտահետազոտական գործունեության և ուսումնական գործընթացի փոխկապակցվածության արդյունավետությունը։
  ՈՒԳԸ խնդիրներն են` 
✔Գիտահետազոտական ոլորտում ուսանողների ներգրավում,
✔Ուսանողների գիտահետազոտական գործունեության միջազգայնացում,
✔Գիտահետազոտական գործունեության և ուսումնական գործընթացի փոխկապակցվածության արդյունավետության բարձրացում։
✔ՈՒԳԸ-ն իր նպատակներն ու խնդիրները իրականացնում է սեփական կառուցվածքային միավորների միջոցով` համագործակցելով գիտական քաղաքականության և նորարարության կենտրոնի հետ:

ՈՒԳԸ գործառույթներն են.
✔Մշակել ուսանողների գիտահետազոտական գործունեության կարճաժամկետ (2 տարի) զարգացման ռազմավարությունը,
✔Կազմակերպել ուսանողական գիտաժողովներ, սեմինարներ,
գիտահանրամատչելի դասախոսություններ և գիտական-կրթական ուղղվածություն ունեցող այլ միջոցառումներ,
✔Հավաքագրել, կազմել և տարածել տեղեկատվություն ուսանողական գիտահետազոտական միջոցառումների մասին,
✔Բացահայտել գիտահետազոտական գործունեությամբ զբաղվող շնորհալի և օժտված ուսանողներին,
✔Համագործակցել այլ բուհերի ՈՒԳԸ-ների հետ,
✔Ապահովել հանրապետական և միջազգային գիտաժողովներին ուսանողների մասնակցությունը,
✔Նպաստել ուսանողների գիտահետազոտական և ուսումնամեթոդական աշխատանքների հրատարակմանը,
✔Խրախուսել ուսանողներին գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար,
✔Ընտրել և խրախուսել ուսումնական տարվա բարձր գիտահետազոտական վարկանիշ ունեցող ուսանողներին։