ՇՊՀ-ում ուսումնական և քննական գործընթացների կազմակերպման ժամանակացույց

Հիմք ընդունելով ՀՀ-ում կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրությունը՝ ներկայացնում ենք Շիրակի պետական համալսարանում 2019-20 ուստարվա 2-րդ կիսամյակի ոսումնական և քննական գործընթացների կազմակերպման վերանայված ժամանակացույցը.

  1. Բակալավրի առկա ուսուցման համակարգի IV ավարտական կուրսերի
  • քննաշրջանի ժամկետները թողնել նույնը՝ 27.04.2020-04.05.2020 ժամանակահատվածում
  • լուծարային առաջին փուլը թողնել նույնը՝ 05.05.2020-08.05.2020 ժամանակահատվածում
  • լուծարային երկրորդ փուլը թողնել նույնը՝ 11.05.2020-14.05.2020 ժամանակահատվածում
  • ավարտական աշխատանքների նախապաշտպանությունը կազմակերպել 11.05.2020-24.05.2020 ժամանակահատվածում (11.05.2020-14.05.2020 ժամանակահատվածի փոխարեն)
  • ավարտական աշխատանքների հրապարակային պաշտպանությունը կազմակերպել 25.05.2020-14.06.2020 ժամանակահատվածում (18.05.2020-30.05.2020 ժամանակահատվածի փոխարեն)
  1. Բակալավրի հեռակա ուսուցման համակարգի V ավարտական կուրսերի
  • առաջին կիսամյակի լուծարային երկրորդ փուլը կազմակերպել 27.04.2020-07.05.2020 (20.04.2020-27.04.2020 ժամանակահատվածի փոխարեն)
  • երկրորդ կիսամյակի ամփոփիչ ստուգումները կազմակերպել 27.04.2020-03.05.2020 (20.04.2020-27.04.2020 ժամանակահատվածի փոխարեն)
  • երկրորդ կիսամյակի լուծարային առաջին փուլը՝ 04.05.2020-09.05.2020
  • երկրորդ կիսամյակի լուծարային երկրորդ փուլը տեղափոխել ՝ 11.05.2020-14.05.2020 ժամանակահատվածներ (01.04.2020-13.04.2020 ժամանակահատվածի փոխարեն)
  • ավարտական աշխատանքների նախապաշտպանությունը կազմակերպել 11.05.2020-24.05.2020 ժամանակահատվածում (07.05.2020-14.05.2020 ժամանակահատվածի փոխարեն)
  • ավարտական աշխատանքների հրապարակային պաշտպանությունը կազմակերպել 25.05.2020- 14.06.2020 ժամանակահատվածում (18.05.2020-30.05.2020 ժամանակահատվածի փոխարեն):
  1. Մագիստրոսի առկա ուսուցման համակարգի ավարտական II կուրսերի
  • մագիստրոսական թեզերի նախապաշտպանությունը կազմակերպել 11.05.2020-24.05.2020 ժամանակահատվածում (07.05.2020-14.05.2020 ժամանակահատվածի փոխարեն)
  • հրապարակային պաշտպանությունը 25.05.2020- 14.06.2020 ժամանակահատվածում (18.05.2020-30.05.2020 ժամանակահատվածի փոխարեն)
  1. Մագիստրոսի առկա ուսուցման համակարգի I կուրսերի և բակալավրի առկա ուսուցման համակարգի I – Ш կուրսերի ուսումնական և քննական գործընթացները կազմակերպել համաձայն հաստատված դասատախտակների և քննատախտակների:
  1. Բակալավրի հեռակա համակարգի I-IV կուրսերի
  • ուսումնական գործընթացը կազմակերպել 27.04.2020 -24.05.2020 (01.04.2020-30.04.2020 ժամանակահատվածի փոխարեն)
  • առաջին կիսամյակի լուծարային առաջին փուլը կազմակերպել 27.04.2020-04.05.2020,
  • առաջին կիսամյակի լուծարային երկրորդ փուլը կազմակերպել 05.05.2020-15.05.2020,
  • հիմնական և լուծարային քննաշրջանները կազմակերպել համաձայն ՇՊՀ ռեկտորի՝ 30.08.2019թ թիվ 224 հրամանի՝ անհատական/ստուգողական աշխատանքներ՝ 01.06.2020-05.06.2020, ամփոփիչ ստուգում՝ 08.06.2020-29.06.2020:
  1. Պրակտիկաների կազմակերպման ժամանակահատվածների վերաբերյալ կլինի առանձին հաղորդում մոտակա օրերի ընթացքում:

 Սիրելի՛ ուսանողներ, ուսումնական գործընթացի հետ կապված հարցերով կարող եք դիմել ձեր ֆակուլտետի դեկանին, ռազմական ամբիոնի ուսանողները՝ ամբիոնի պետին: