Օնլայն հանդիպում-քննարկում «Բաց Հասարակության Հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ծրագրի շրջանակներում

Ս.թ. հունիսի 29-ին «Բաց Հասարակության Հիմնադրամներ -Հայաստան» հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի «Ընդհանուր մանկավարժություն-011301․01․6 «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության օրինակով բակալավրիատի կրթական ծրագրերի ինքնագնահատում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ ամփոփիչ օնլայն հանդիպում-քննարկում ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին բուհում վերոնշյալ կրթական ծրագրի կազմակերպման և իրականացման առանձնահատկություններն ու հիմնախնդիրները, ուսումնառության, դասավանդման և գնահատման գործընթացների ուժեղ և թույլ կողմերը: