ՇՊՀ-ն իրականացնում է «Նշխարներ Շիրակի բանավոր մշակույթից» ծրագիրը

«Շիրակի Մ Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոնը ԿԳՄՍՆ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության» դրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականացնում է «Նշխարներ Շիրակի բանավոր մշակույթից» ծրագիրը։


Ժողովրդական բանահյուսության նշխարները  քիչ թե շատ պահպանված են Շիրակի գյուղական բնակավայրերում։ Երկրագործական մշակույթի տարրերի, հացի, ջրի, կենցաղավարման ծեսերի գունեղ փնջիկարելի է հանդիպել մարզի գյուղական բնակավայրերում, որոնց բնակիչները, գաղթելով Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներից, մինչ օրս սրբորեն պահպանում են դրանք:


Ծրագրի շրջանակում կհավաքագրվեն, կհամակարգվեն և կհանրահռչակվեն մեր ոչ  նյութական մշակութային ժառանգության մասունքները՝ կիրառելով ժամանակի պահանջներին համահունչ մեդիա գործիքակազմ։

Ծրագրում ընդգրկված Շիրակի պետական համալսարանի մասնագետները հուլիս ամսին սկսել են ուսումնասիրությունները, բանահավաք աշխատանքներն ու տեսագրությունները Անի, Ամասիա, Աշոցք խոշորացված համայնքներում։ Բանահավաք աշխատանքները կշարունակվեն նաև օգոստոս ամսին։

Ծրագրի արդյունքում կստեղծվի


3 գիտական հոդված, որոնք կտպագրվեն ՇՊՀ գիտական տեղեկագրում

5 մեդիակոնտենտ (յուրաքանչյուրը կազմված կլինի տեքստից, նկարներից և տեսանյութերից)

2 տեսաֆիլմ

2 ավանդական-մշակութային միջոցառում

Ուղեցույց-ձեռնարկ:

Մեր բանավոր մշակույթի նշխարներն ու ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքը գրեթե ամենօրյա գրաֆիկով հանրայնացվում է Նշխարներ Շիրակից ֆեյսբուքյան էջում։