Որակավորման բարձրացման դասընթացներ Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանում
Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանն իրականացնում է պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման ծրագիր, որի շրջանակում կազմակերպում է Ռուսաստանի, ինչպես նաև ԱՊՀ այլ երկրների համալսարանների դասախոսների համար առցանց վճարովի որակավորման բարձրացման հետևյալ դասընթացները.
- Մանկավարժություն և հոգեբանություն, ժամանակակից տեխնոլոգիաներ, էթնոմանկավարժություն և էթնոհոգեբանություն,
- Մանկավարժական հմտություններ, մանկավարժի մասնագիտական աճ,
- Հոգեբանական ծառայությունը կրթական հաստատություններում, ուսանողի հոգեբանական աջակցություն,
- ՏՀՏ դասավանդման ոլորտում,
- Նախադպրոցական կրթություն,
- Դեֆեկտոլոգիա, ներառական կրթություն,
- Բնական գիտություններին, տեղեկատվական տեխնոլոգիաներին առնչվող դասընթացների դասավանդման մեթոդներ,
- Ռուսաց լեզվի և գրականության դասավանդման մեթոդիկա,
- Դասավանդման մեթոդներ,
- Ռուսաստանի մշակույթ,
- Անվտանգություն, ծայրահեղության և ահաբեկչության կանխարգելում,
- Կրթության կառավարում,
- Կրթության որակի կառավարում:
Դասախոսները, ովքեր ցանկանում են մասնակցել որակավորման բարձրացման դասընթացներին խնդրում ենք մինչև 2019թ-ի նոյեմբերի 25-ը հայտերն ուղարկել dop@mpgu.edu էլեկտոնային հասեցին կամ գրանցվել հետևյալ հղումով:
Приложение № 1_Перечень аннотированных программ ПК
Մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ Անի Սահակյանին: