ԷՐԱԶՄՈՒՍ+ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՅԱՍԻԻ ԱԼԵՔՍԱՆԴՐՈՒ ԻՈԱՆ ԿՈՒԶԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Տեղեկացնում ենք, որ վերսկսվում է Էրազմուս+ ակադեմիական շարժունության եվրոպական ծրագրի հայտերի ընդունումը Ռումինիայի Յասիի Ալեքսանդրու Իոան Կուզայի համալսարանում: Ծրագրին կարող են մասնակցել ՇՊՀ բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողները, ինչպես նաև վարչական և դասախոսական կազմը:

Ուսանողների համար շարժունությունն իրականացվում է մեկ կիսամյակով, իսկ վարչական և դասախոսական կազմի համար՝ նվազագույնը 5 օրով:

Ծրագիրը հոգում է բոլոր ֆինանսական ծախսերը:

Ծրագրին մասնակցելու համար դիմել մինչև սույն թվականի նոյեմբերի 23-ը, ժամը` 14:00-ն:

Պահանջվող փաստաթղթերն են.

Ուսանողների շարժունության համար (ուսումնառության, պրակտիկայի)՝

  1. Անձնագիր/ նույնականացման քարտ,
  2. Ուսանողի դիմում-հայտ,
  3. Ուսումնառության պայմանագիր,
  4. Ակադեմիական տեղեկագիր ուղարկող համալսարանից,
  5. Լեզվի իմացության վկայական:

Վարչական/դասախոսական կազմի շարժունության համար (դասավանդման, վերապատրաստման)`

  1. Անձնագիր/ նույնականացման քարտ,
  2. Ինքնակենսագրություն (CV),
  3. Տեղեկանք աշխատանքի վայրից,
  4. Դասավանդման շարժունության պայմանագիր:

Պահանջվող փաստաթղթերի մանրամասն ուսումնասիրման, ուսման տևողության և այլ տեղեկությունների համար կարող եք անցնել հետևյալ հղումներով`

https://www.uaic.ro/en/international/erasmus-programme-with-partner-countries/

Կարևոր է իմանալ՝

Համաձայն Ռումինիայի ազգային գործակալության ու Եվրահանձնաժողովի վերջին առաջարկությունների, մասնակիցներն իրավունք ունեն ստանալու Էրազմուս+ դրամաշնորհ, եթե նրանք ֆիզիկապես մեկնում են ընդունող համալսարան, նույնիսկ եթե դասընթացներն այնտեղ անցկացվում են առցանց կամ լսարանային պարապմունքների համադրման խառը ձևաչափով:

 

Դիմում-հայտերը լրացնելու համար կարող եք դիմել էլեկտրոնային տարբերակով, աշխատանքային բոլոր օրերին՝ shsuinternational@shsu.am և  shsu.shsu@mail.ru էլեկտրոնային հասցեներին, իսկ երկուշաբթի և հինգշաբթի օրերին՝  ՇՊՀ արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոն` Բ2-12 սենյակ, ժամը 11:00-14:00:

Հարցերի դեպքում զանգահարել 077069126, 093853706 հեռախոսահամարներով: