ՇՊՀ-ում կայացավ «ԲԻԶՆԵՍ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» թեմայով դասընթացը

Նոյեմբերի 23-24-ին Շիրակի պետական համալսարանում անցկացվեց IBA բիզնեսի միջազգային ակադեմիայի և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ի «ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» եռամյա ծրագրի 2-րդ փուլը:

2018-2020 թվականներին նախատեսված ծրագրի հիմնական նպատակը 18-30 տարեկան երիտասարդների «ԿՅԱՆՔԻ» և «ԲԻԶՆԵՍԻ» հմտությունների զարգացումն է՝ ուղղորդելու նրանց գիտակից և տնտեսապես արդյունավետ զբաղվածության։

«ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ծրագրի շրջանակներում Շիրակի մայր բուհում կայացավ «ԲԻԶՆԵՍ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» թեմայով դասընթացը, որին մասնակցության հայտ էր լրացրել ավելի քան 80 երիտասարդ:

Դասընթացի մասնակիցները 2 օրերի ընթացքում յուրացրեցին նախագծերի, ժամանակի, ֆինանսների կառավարման հմտություններ, բանակցային ու վաճառքի կարողություններ, բիզնես պլան մշակելու հմտություններ: Տեսական նյութերն ամրապնդվեցին խաղերի ու գործնական աշխատանքների կատարումով: