Պրակտիկաների ժամկետների տեղափոխման մասին հայտարարություն

Սիրելի՛ ուսանողներ, «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը տեղեկացնում է, որ 2019-2020 ուստարվա 2-րդ կիսամյակի ուսումնական պլաններով նախատեսված հետևյալ պրակտիկաները տեղափոխվում են 2020-2021 ուստարվա 1-ին կիսամյակ.

  1. Բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման համակարգի 3-րդ կուրսերի պրակտիկա (4 շաբաթ տևողությամբ),
  2. Բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման համակարգի «Լրագրություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսումնական (շաբաթական 1 օր) պրակտիկա (արդեն իսկ սկսված պրակտիկային լրացում`  13 աշխատանքային օր),
  3. Բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման համակարգի «Սոցիալական աշխատանք» մասնագիտության 2-րդ և 3-րդ կուրսերի ուսումնական (շաբաթական 1 օր) պրակտիկա (արդեն իսկ սկսված պրակտիկաներին լրացում`  12 աշխատանքային օր),
  4. Բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման համակարգի 4-րդ կուրսերի պրակտիկա (արդեն իսկ սկսված պրակտիկաներին լրացում`  11 աշխատանքային օր),
  5. Բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման համակարգի «Սոցիալական աշխատանք» մասնագիտության 4-րդ կուրսի պրակտիկա (4 շաբաթ տևողությամբ):