ՇՊՀ-ի 2021-22 ուստարվա հեռակա ուսուցման 1-ին կիսամյակի դասատախտակ

Սիրելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք, որ սույն թվականի նոյեմբերի 1-ից մեկնարկում են 2021-22 ուսումնական տարվա բակալավրի կրթական ծրագրերով հեռակա ուսուցման կուրսերի 1-ին կիսամյակի դասերը՝ առցանց եղանակով:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մինչև նոյեմբերի 15-ը ուսումնական գործընթացը կազմակերպվելու է առցանց՝ հիմք ընդունելով ՀՀ Առողջապահության նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները հաստատելու մասին» N 30-Ն հրամանը, 2020 թվականի սեպտեմբերի 11-ի «Անհատական պաշտպանության միջոցների ցանկը, կիրառման դեպքերն ու կարգը, սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները հաստատելու մասին» N 23-Ն հրամանը, Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 25.10.2021թ. թիվ 01/11.2/24434-2021 գրությունը։

Ներկայացնում ենք դասատախտակը՝ ըստ ֆակուլտետների.

Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետ

Հումանիտար գիտությունների և  արվեստի ֆակուլտետ

Սոցիալական գիտությունների և  իրավունքի ֆակուլտետ

Մանկավարժության ֆակուլտետ

Ռազմական ամբիոն

Կուրսերի ավագները Zoom հարթակների հասցեները կարող են ճշտել՝ կապ հաստատելով ֆակուլտետների դեկանների հետ։