ՇՊՀ-ում շարունակվում են Էրազմուս+ T4GREEN ծրագրի աշխատանքները

Շիրակի պետական համալսարանում իրականացվող Էրազմուս+ T4GREEN ծրագրի շրջանակներում բուհի աշխատանքային խումբն առցանց հանդիպում ունեցավ ծրագրի համակարգող՝ Հայկական պետական մանկավարժական համալսարանի Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանի և Միջազգային համագործակցության և ծրագրերի կառավարման կենտրոնի գլխավոր մասնագետ Ռաիսա Ավետյանի հետ:
Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվեցին վերոնշյալ ծրագրով նախատեսված մասնագիտական կրթական ծրագրերի և ուսումնական պլանների վերանայմանն ու եվրոպական գործընկեր համալսարանների համապատասխան փաստաթղթերի հետ բենչմարքինգ անցկացնելուն առնչվող հարցեր: